Լրահոս

31.10.2016 10:58


Նալբանդյանը պաշտոնական այցով Ինդոնեզիա կմեկնի

Նալբանդյանը պաշտոնական այցով Ինդոնեզիա կմեկնի

Նոյեմբերի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Ինդոնեզիա: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Նախատեսված են նախարար Նալբանդյանի հանդիպումները Ինդոնեզիայի գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ:

Ջակարտայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա նաև ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղարի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը