Աշխարհ

31.10.2016 11:25


Երկրի կողքով խոշոր աստերոիդ է անցել

Երկրի կողքով խոշոր աստերոիդ է անցել

NASA–ի մասնագետները հաղորդել են խոշոր աստերոիդի մասին, որն անցել է Երկրի կողքով։ Երկնային մարմնի մերձեցման մասին հաղորդվել է Փոքր մոլորակների կենտրոնից։

Համաձայն կատարված հաշվարկների՝ աստերոիդը Երկրի կողքով անցել է անվտանգ՝ 500 հազ կմ հեռավորությամբ, որը Երկրից մինչև Լուսին ընկած հեռավորությունից 1,3 անգամ շատ է։

«2016 UR36» անվանումով աստերոիդը հայտնաբերվել է բոլորովին վերջերս՝ հոկտեմբերի 25–ին՝ Հավայներում տեղակայված «Pan-STARRS» աստղադիտակով։

Տարբեր հաշվարկներով՝ երկնային մարմնի չափերը 5–25 մետրի են հասնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը