Աշխարհ

31.10.2016 18:10


Դոնալդ Թրամփի կերպարով դդումներ Հելլուինի շրջանակներում (լուսանկարներ)

Դոնալդ Թրամփի կերպարով դդումներ Հելլուինի շրջանակներում (լուսանկարներ)

ԱՄՆ–ում ակտիվորեն պատրաստվում են Հելլոուինի տոնախմբությանը։ «Instagrami» օգտատերերը տեղադրում են ցանցում զանազան նկարներ այս տարվա պատրաստություններից։

Տոնին յուրահատուկ երանգ է հաղորդել ԱՄՆ–ում ընթացող նախագահական մրցարշավը, որը հասել է իր եզրափակչին։ Դդումների զարդարանքների ամենատարածված կերպարը դարձել է Հանրապետական կուսակցությունից Դոնալդ Թրամփը։

Նոր հերոսին արդեն հասցրել են անվանել «Թրամփքին» (բաղկացած է միլիարդատիրոջ ազգանունից՝ Թրամփ և անգլերեն «pumpkin» (դդում) բառից ) և տվել հետևյալ ծաղրական կարգախոսը՝ «Հելլոուինը կրկին հզոր դարձնել»։ Այս մասին հայտնում է TJ կայքը։

Միլիարդատիրոջը պատկերող դդումները հասել են հազարների։ Դրանք հեշտ են ճանաչվում նրան բնորոշ սանրվածքի շնորհիվ։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը