Լրահոս

01.11.2016 08:44


Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի, Շիրակի մարզերում տեղում է ձյուն

Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի, Շիրակի մարզերում  տեղում է ձյուն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ի՝ ժամը 08.30-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Դժվարանցանելի է Դիլիջանի ոլորանները:

Արագածոտնի մարզի Թալին քաղաքում և Արագած գյուղում, Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ, Տաշիր, Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն:

Շիրակի մարզում տեղում է թույլ ձյուն:

Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան և Չայնիի ոլորաններում, Գորիս-Կապան ավտոճանապարհին, Վայոց Ձորի մարզի Սարավան և Ելփին գյուղերում, Վարդենյաց լեռնանցքում, Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Բերդ, Նոյեմբերյան քաղաքներում առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Այս խորագրի վերջին նյութերը