Աշխարհ

01.11.2016 10:13


Ցեղասպանության հուշահամալիր այցելած թուրք լրագրողը ձերբակալվել է իր երկրում

Ցեղասպանության հուշահամալիր այցելած թուրք լրագրողը ձերբակալվել է իր երկրում

Թուրքիայում ձերբակալվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելած, ընդդիմադիր «Cumhuriyet» պարբերականի խորհդատու, հայտնի լրագրող Քադրի Գյուրսելը։

«Milliyet»-ի փոխանցմամբ՝ ոստիկանները դատախազության հրահանգով Թուրքիայում գյուլենականներին ու «Քրդստանի աշխատավորական կուսակցությանն» աջակցելու մեղադրանքով ձերբակալել են «Cumhuriyet»–ի 13 աշխատակցի, այդ թվում՝ գլխավոր խմբագրին ու պարբերականի խորհրդատու Քադրի Գյուրսելին։

Հայտնի է, որ Գյուրսելը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օգտին բազմաթիվ հոդվածներ է գրել, Երևան այցի ժամանակ ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության հուշահամալիրում։ Իր հոդվածներից մեկում նա ադրբեջանցիներին խորհուրդ էր տվել մոռանալ Ղարաբաղը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը