Աշխարհ

01.11.2016 11:00


NYT. ՀԴԲ–ն կապեր չի գտել Թրամփի ու ՌԴ իշխանությունների միջև

NYT. ՀԴԲ–ն կապեր չի գտել Թրամփի ու ՌԴ իշխանությունների միջև

Հետաքննությունների դաշնային բյուրոն ներկայումս ապացույցներ չի գտել այն բանի, որ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն ինչ–որ կապեր ունի ռուսական իշխանությունների հետ։ Այս մասին հայտնում է «The New York Times»–ը։

Նշվում է, որ ՀԴԲ–ն ողջ ամառ հետաքննություն է վարել մի քանի ուղղություններով՝ փորձելով կապեր գտնել Թրամփի և ռուսական բիզնեսի միջև, սակայն ապարդյուն։

Այնուհանդերձ, ՀԴԲ–ն կշարունակի հետաքննել ինչպես այդ հարցը, այնպես էլ դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի՝ անձնական փոստով աշխատանքային հարցեր քննարկելու գործը։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախկին պետքարտուղարը շարունակում է պնդել Թրամփի՝ ՌԴ կառավարության հետ ունեցած կապերի վերաբերյալ «անհերքելի» ապացույցների առկայության մասին։ Ավելի վաղ նա Թրամփին կոչ էր արել «անհապաղ բացահայտել իր կապերը Կրեմլի հետ»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը