Լրահոս

01.11.2010 13:46


Նյու Յորքում շների համար դիսկո ակումբ է բացվել

Նյու Յորքում շների համար դիսկո ակումբ է բացվել

Մանհեթենի աշխատանքային տարածքում շների համար դիսկո ակումբ է բացվել: Այս մասին գրում է «New York Post»-ը։ Հաստատության հիմնադիրները խոսքերով՝ ակումբը, որի անունը «Fetch Club» է, բացվել է այն նպատակով, որ շները տանը միայնակ չձանձրանան, երբ տերերը գնում են ռեստորան կամ կինոթատրոն։

«Fetch Club»-ում շները կարող են ոչ միայն երաժշտություն ունկնդրել, այլ նաև ուղղակի հանգստանալ գորգի վրա պառկելով, կամ այցելել մերսման սրահ։ Բացի այդ, դիսկո ակումբի այցելուները կարող են հյուրասիրվել հատուկ շների համար պատրաստված սուշիով և մսային ուտեստներով։

Շների համար նախատեսված զվարճանքի կենտրոնն աշխատում է շուրջօրյա։ Տերերը հնարավորություն ունեն իրենց շների համար կազմել ակումբում գտնվելու անհատական ծրագիր։

Այս խորագրի վերջին նյութերը