Աշխարհ

01.11.2016 12:00


Քիմ Քարդաշյանը սոցցանցեր է վերադարձել (լուսանկար)

Քիմ Քարդաշյանը սոցցանցեր է վերադարձել (լուսանկար)

Հայազգի հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը սոցցանցեր է վերադարձել։ Նա լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։

Դա հոկտեմբերի սկզբին Փարիզում տեղի ունեցած հայտնի կողոպուտից հետո Քարդաշյանի առաջին հաղորդագրությունն է։ Հիշեցնենք՝ ռեփեր Քանիե Ուեսթի կնոջից մոտ 11 մլն դոլարի զարդեր էին հափշտակել։

Ավելի վաղ փորձագետները հաշվարկել էին, որ Քարդաշյանների ընտանիքը հարյուր հազարավոր դոլարներ է կորցնում սոցցանցերում Քիմի լռության պատճառով։

Հաղորդվել էր նաև, որ հայտնի մոդելագործ և լուսանկարիչ Կառլ Լագերֆելդը քննադատել էր Քարդաշյանին հարստությունը չափազանցված կերպով ցուցադրելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը