Կարծիք

01.11.2016 13:55


Հայաստանում անցած տարվանից տրանսֆերների նվազում է գրանցվում

Հայաստանում անցած տարվանից տրանսֆերների նվազում է գրանցվում

Փող փոխանցեք, որ մեր տնտեսությունը «փրկենք»

Հայաստանում անցած տարվանից տրանսֆերների նվազում է գրանցվում, ինչը մեծ հարված է մեր՝ առանց այն էլ «կարկատած» տնտեսությանը։ Եթե հաշվի առնենք այն փաստը, որ այդ անկումը սկսվել է դեռևս անցած տարվա աշնանից, ապա հասկանալի կդառնա, թե այդ երևույթը Հայաստանի տնտեսությանը որքան ծանր կացության մեջ է դրել: Իսկ շարունակվելու դեպքում էլ այն կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ: Եվ եթե հաշվի առնենք, որ գումարներ փոխանցվում են հիմնականում Ռուսաստանից, իսկ ռուս փորձագետները չեն թաքցնում Ռուսաստանի տնտեսության վիճակի վատթարացումը, ապա ակնհայտ է, որ տրանսֆերների անկումն առաջիկայում շարունակվելու է:

Իհարկե, շատ վատ է, որ մեր տնտեսությունը կախված է մեր հայրենակիցների կամ դրսից փող ուղարկողների հույսին, և առավել վատ է, որ այն արդեն զգացնել է տալիս Հայաստանի ընդհանուր տնտեսության մեջ, իսկ առաջիկայում տրանսֆերների նվազման հետևանքներն ավելի ցայտուն և առարկայական կդառնան: Դրա համար էլ ՀՀ իշխանություններն աշխարհով մեկ ընկած՝ փող են ման գալիս. ինչ տեսքով դա կլինի՝ կարևոր չէ. կարևորը՝ բյուջեն փող մտնի:
Իսկ նորմալ երկրներում տրանսֆերները պետք է ուղղակի «բոնուս» լիեն այդ պետության բյուջեի համար՝ հավելյալ գումարների հոսքի տեսքով, բայց ոչ այդ գումարների հույսին մնալով: Բայց դա կլիներ, եթե Հայաստանում լիներ մի լուրջ տնտեսական հայեցակարգ, և մենք իմանայինք՝ ուր ենք գնում, ինչի համար ենք գնում և ինչ արդյունքի ենք հասնելու: Բայց քանի որ դա չկա, և մեր ղեկավարների հույսը տրանֆերների և նման այլ երևույթների վրա է, մեր երկիրն ամեն հարցում տուժող կողմ է լինելու:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը