Աշխարհ

02.11.2016 11:35


Գրոհայինները Հալեպի բնակիչներից 300–ական դոլար են ուզում հումանիտար միջանցքով թողնելու դիմաց

Գրոհայինները Հալեպի բնակիչներից 300–ական դոլար են ուզում հումանիտար միջանցքով թողնելու դիմաց

Սիրիական Հալեպում գրոհայինները թռուցիկներ են տարածում, որոնցում խաղաղ բնակիչներից 150 հազ սիրիական լիրա (300 դոլար) են պահանջում ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող շրջաններից նրանց թողնելու համար։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

Նշվում է, որ թռուցիկները տարածվում են «Ջեյշ–Ալ–Ֆաթհի» գերագույն ռազմական խորհրդի կողմից։

«Մեր ղեկավարությունը գիտակցում է սիրիական բանակի ռմբակոծութունների և Հալեպի արվարձանների արգելափակման հետևանքով քաղաքի խաղաղ բնակիչների տառապանքների մակարդակը»,–ասվում է թռուցիկի տեքստում։

Նշվում է նաև, որ գրոհայինները պատրաստ են թույլ տալ քաղաքը լքել մինչև 14 տարեկան և 55–ից բարձր բնակիչներին՝ 150 հազ սիրիական լիրա վճարելու պայմանով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը