Աշխարհ

02.11.2016 12:45


Նովոսիբիսկում ընտանիքի վրա իրականացված արյունոտ հարձակման պատվիրատուն 13–ամա աղջիկ է եղել (տեսանյութ)

Նովոսիբիսկում ընտանիքի վրա իրականացված արյունոտ հարձակման պատվիրատուն 13–ամա աղջիկ է եղել (տեսանյութ)

Ռուսաստանը ցնցել է անչափահասի դաժանության հերթական հրեշավոր դեպքը։ Նովոսիբիրսկում 16-ամյա 2 դեռահաս օրը ցերեկով ներխուժել է տեղի բնակարաններից մեկը և խեղել ընտանիքի 3 անդամի, այդ թվում՝ 80-ամյա կնոջ։ Սակայն ամենասարսափելին այդ պատմության մեջ այն է, որ սեփական ընտանիքի հետ հաշվեհարդարը պատվիրել է 13–ամյա դպրոցական աղջիկը։

«ntv.ru»–ի փոխանցմամբ՝ Նաստյան սիրահարվել է 16-ամյա մի պատանու, սակայն վերջինը դուր չի եկել աղջկա ընտանիքին։ 7–րդ դասարանցին էլ խնդրել է սիրեցյալին հաշվեհարդար տեսնել իր ընտանիքի հետ. չկան ծնողներ, չկա խնդիր։

Ռոմեոն զինվել է ձողափայտով, կացնով, դանակով և իր հետ վերցնելով իր տարիքի հանցակցի՝ գնացել է ընկերուհու ընտանիքի «հարցերը լուծելու»։

Տատիկը, ճանաչելով Նաստյայի ընկերներին, հանգիստ բացել է դուռը, սակայն անմիջապես ձողափայտի հարված է ստացել։ Մինչ անչափահասը ծեծում էր թոշակառու կնոջը, նրա հանցակիցը դանակով հարվածել է Նաստյայի 11-ամյա եղբորը։ Իսկ երբ տուն է մտել մայրը, Նաստյայի երկրպագուն կացնով հարձակվել է նրա վրա։

Մանրամասն՝ «ntv.ru»–ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը