Աշխարհ

02.11.2016 14:55


Իրինա Շեյքն ամուսնանում է

Իրինա Շեյքն ամուսնանում է

Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգը՝ Իրինա Շեյքը և Բրեդլի Քուփերը, պատրաստվում է հարսանիքի։ Այն մասին, որ սիրահարները որոշել են նման կարևոր քայլի դիմել, հայտնել է «E! News» պարբերականը՝ հղում անելով զույգին մոտ կանգնած աղբյուրին։

Շեյքը և Քուփերը պսակադրության օրը դեռևս չեն նշանակել, սակայն արդեն ծրագրել են ընտանեկան ուղևորությունը դեպի արևադարձային երկիր ձմեռային տոների ընթացքում։ Նրանց ուղեկցելու են բարեկամները և ընդհանուր ընկերները։

Ինսայդերներն անգամ ակնարկում են, որ Շեյքը արձակուրդներից հնարավոր է՝ վերադառնա ամուսնական մատանիով։

Աղբյուրի խոսքերով՝ Քուփերն ու Շեյքն արդեն քննարկել են արարողության մանրամասները։ Քանի որ երկուսն էլ նախընտրում են անձնական կյանքի գաղտնիությունը, պսակադրության արարողությունն անցկացվելու է նեղ շրջապատով՝ մամուլում առանց որևէ աղմուկի։ Զույգը դեռ չի հասցրել կողմնորոշվել հարսանիքի օրվա հարցում աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով։

«Բրեդլին հարգանքով է վերաբերվում Իրինայի կարիերային,–պարզաբանում է ինսայդերը,–վերջերս նրանք լրջորեն քննարկում են իրենց ապագան, ամուսնությունը և երեխաներին»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը