Աշխարհ

02.11.2016 15:15


Մխիթարյանը հայտավորվել է «Ֆեներբահչեի» դեմ խաղին մասնակցելու համար

Մխիթարյանը հայտավորվել է «Ֆեներբահչեի» դեմ խաղին մասնակցելու համար

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորվել է թուրքական «Ֆեներբահչեի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղին մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է ակումբի կայքը:

ՄՅ–ի 21 ֆուտբոլիստ մեկնել է Ստամբուլ, որտեղ նոյեմբերի 3-ին կկայանա «Ֆեներբահչեի» դեմ դիմակայությումը:

Հիշեցնենք՝ 27-ամյա հայ ֆուտբոլիստն ազդրի վնասվածքի պատճառով խաղադաշտից բացակայում է սեպտեմբերի 10-ից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը