Լրահոս

03.11.2016 07:22


Մի շարք տարածքներ կհոսանքազրկվեն

Մի շարք տարածքներ կհոսանքազրկվեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 3-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`

Երևան քաղաքի`

10:00-14:00 Հերացու փ.18-24 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, Մյասնիկյան փ. 2-4 սեփական տները,Այգեստան 11փ. 1-4 սեփական տները և հարակից հանրային բաժանորդները,

10:00-17:00 Շիրազի փ. 6, 8, 10, 12, 14 շենքերը, Բաշինջաղյան 1-ին նրբ. 1, 3, 5, 7 շենքերը, Վշտունու և Ջանիբեկյան փողոցները, Տիչինայի և Մ.Գոշի փողոցները,

11:00-13:00 Ա.Ավետիսյան փ. 25, 43, Սունդուկյան փ. 26, 28, Գյուլբենկյան փ. 24 շենքերը և հարակից հանրային բաժանորդները,

11:00-15:00 Սարմի փողոցի սեփական տները,

Արարատի մարզի՝

10:00-14:00 Արմաշ և Նոր Ուղի գյուղերը մասնակի,

10:30-16:00 Արտաշատ քաղաքի Իսահակյան և Արարատյան փողոցնեը մասնակի,

Վայոց Ձորի մարզի՝

10:00-16:00 Մալիշկա գյուղը մասնակի,

Շիրակի մարզի՝

10:00-17:00 Գյումրի քաղաքի դեպի կայարանամերձ հրապարակի տարածքը և Ռուսթավելի, Տիգրան Մեծ, Գորկու փողոցները:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Այս խորագրի վերջին նյութերը