Աշխարհ

02.11.2016 17:35


Ռուբեն Հախվերդյանի «Կտրուկ շրջադարձ» խորագրով համերգին նորովի հնչելու են բոլոր սիրված երգերը

Ռուբեն Հախվերդյանի «Կտրուկ շրջադարձ» խորագրով համերգին նորովի հնչելու են բոլոր սիրված երգերը

Հեղինակ–կատարող Ռուբեն Հախվերդյանի «Կտրուկ շրջադարձ» խորագիրը կրող համերգային ծրագիրը կայանալու է նոյեմբերի 5–ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում։

Նոյեմբերի 2–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ գործիքավորող Նարինե Զարիֆյանը նշել է, որ բավականին մեծ ծրագիր է ներկայացվելու, որի ընթացքում նորովի հնչելու են ժողովրդի կողմից սիրված բոլոր երգերը։

–Այս համերգին ներկայանալու եմ մեծ խմբով, սիմֆոնիկ հնչողությամբ։ Գուցե շատ մեծ ու կտրուկ շրջադարձ չէ, բայց բավականին շատ փորձեր ենք արել։ Ոմանք կհավանեն մեր աշխատանքը, ոմանք հնարավոր է՝ ոչ,–ասել է Հախվերդյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը