Լրահոս

03.11.2016 08:10


Ձնաբքի հետևանքով փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը

Ձնաբքի հետևանքով փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ի՝ ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Ձնաբքի հետևանքով փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:

Դժվարանցանելի են Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Այս խորագրի վերջին նյութերը