Լրահոս

03.11.2016 08:13


Քարաթափում է տեղի ունեցել Կապան-Քաջարան ավտոճանապարհին

Քարաթափում է տեղի ունեցել Կապան-Քաջարան ավտոճանապարհին

Նոյեմբերի 2-ին, ժամը 23.10-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը միակողմանի փակվել է:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ՃՇՇ-ի աշխատակիցների հետ ժայռաբեկորները (մոտ 8-10 խմ) մաքրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:

Այս խորագրի վերջին նյութերը