Լրահոս

03.11.2016 08:16


Թոնրատանը հրդեհ է բռնկվել

Թոնրատանը հրդեհ է բռնկվել

Նոյեմբերի 3-ին, ժամը 05.07-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի 11-րդ փողոցի թիվ 1 տան մոտակայքում այրվում է թոնրատուն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.42-ին, մարվել՝ 07.05-ին: Այրվել են թոնրատան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 20 քմ) և աթար` մոտ 2 խմ:

Այս խորագրի վերջին նյութերը