Լրահոս

03.11.2016 08:22


Հոգեբուժարանի տարածքում «ՎԱԶ 2107»-ն արգելափակվել է հաստաբուն ծառի տակ

Հոգեբուժարանի տարածքում «ՎԱԶ 2107»-ն արգելափակվել է հաստաբուն ծառի տակ

Նոյեմբերի 2-ին, ժամը 15.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Քանաքեռի Շրջադարձային թիվ 52 հասցեում «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է հաստաբուն ծառի տակ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Շրջանցիկ թունելի թիվ 52 հասցեում գտնվող «Ձորակ» հոգեկան առողջության խնամքի կենտրոնի տարածքում:

Փրկարարները բարձրացրել են ծառի ճյուղը և «ՎԱԶ 2107» մակնիշի 32 ՍՍ 107 պ/հ (վարորդ Վ. Հ.) ավտոմեքենան դուրս բերել արգելափակումից:

Այս խորագրի վերջին նյութերը