Լրահոս

03.11.2016 08:28


Նորքի Այգիների փողոցում բեռնատարը բախվել է էլ. սյանը

Նորքի Այգիների փողոցում բեռնատարը բախվել է էլ. սյանը

Նոյեմբերի 2-ին, ժամը 21.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի Այգիների փողոցի տներից մեկի մոտակայքում բեռնատար ավտոմեքենան բախվել է էլ. սյանը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մերսեդես մակնիշի 34 NN 516 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ. սյանը, անհրաժեշտ է փրկարարական գույք (մեխանիկական կարապիկ):

Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Այս խորագրի վերջին նյութերը