Աշխարհ

03.11.2016 10:45


Պակիստանում գնացքների բախման հետևանքով ավելի քան 17 մարդ է զոհվել

Պակիստանում գնացքների բախման հետևանքով ավելի քան 17 մարդ է զոհվել

Պակիստանի հարավում «Zakaria Express» և «Fareed Express» ուղևորատար 2 գնացքների բախման հետևանքով առնվազն 17 մարդ է մահացել։ Այս մասին փոխանցում է «Dawn» պարբերականը։

Նշվում է, որ տարբեր աստիճանների վնասվածքներ է ստացել ավելի քան 30 մարդ։ Ընդ որում, գնացքների շատ ուղևորներ դեռևս դրանց բեկորների տակ են։

Ներկայումս փրկարարները նրանց դուրս բերելու աշխատանքներ են իրականացնում։ Կարաչի և այլ քաղաքների միջև երկաթուղային երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը