Լրահոս

03.11.2016 10:54


Կորել են քաղաքացիներ (թարմացված)

Կորել են քաղաքացիներ (թարմացված)

Նոյեմբերի 3-ի՝ ժամը 08.00-ի դրությամբ՝ որոնողական աշխատանքները վերսկսվել են:

***

Ս. թ. նոյեմբերի 1-ին՝ ժամը 10.51-ին, ԱԻՆ–ում տեղեկատվություն է ստասվել, որ Սևանա լճում` Նորատուս գյուղի մոտակայքում, որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 12.52-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են:

Ժամը 17.55-ին որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

***

Ս. թ. նոյեմբերի 1-ին՝ ժամը 13.12-ին, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:

***

Ս. թ. նոյեմբերի 1-ին՝ ժամը 09.42-ին, Սևանա լճում` Նորատուս գյուղի մոտակայքում, որոնողական աշխատանքներ իրականացնելու համար դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 11.49-ին որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են:

***

Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14.33-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա լճափից երկու քաղաքացի նավակով մտել են Սևանա լիճ ձկնորսության և չեն վերադարձել։ Որոնողական աշխանտանքների համար անհրաժեշտ է Ջրափրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ կորել են Նորատուս գյուղի բնակիչներ Ա. Ա.-ը և Ա. Կ.-ը։

Ժամը 19.18-ի դրությամբ՝ մթության, եղանակային անբարենպաստ պայմանների և ալեկոծության պատճառով դադարեցվել են որոնողական աշխատանքները, որոնք կվերսկսվեն վաղ առավոտյան:

Այս խորագրի վերջին նյութերը