Աշխարհ

03.11.2016 18:37


«Forbes»–ը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող երգչուհիների անունները

«Forbes»–ը հրապարակել է աշխարհի  ամենաբարձր վարձատրվող երգչուհիների անունները

Հրապարակվել է «Forbes» ամսագրի աշխարհի ամենաբարձր վարձատրվող երգչուհիների ամենամյա վարկանշային սանդղակը։

Ցանկը գլխավորում է Թեյլոր Սվիֆթը, ով 2015թ. հունիսից 2016թ. հուլիս ընկած ժամանակահատվածում վաստակել է 170 միլիոն ԱՄՆ դոլար։ Հիմնական եկամուտը երգչուհին ստացել է «1989» համերգային շրջագայությունից, ինչպես նաև գովազդային հոլովակներում նկարահանվելով։

2–րդ տեղը զբաղեցրել է երգչուհի Ադելը՝ 76, 5 միլիոն ԱՄՆ դոլարով, որը նույնպես հիմնականում ստացվել է համերգային շրջագայությունից։

3–րդ տեղում հայտնվել է Մադոննան։ Նրա եկամուտը կազմում է 76,5 միլիոն ԱՄՆ դոլար։

«Forbes»–ի տասնյակում են հայտնվել են նաև երգչուհիներ Ռիհաննան (75 միլիոն դոլար), Բեյոնսեն (54 միլիոն դոլար), Քեթի Փերրին (41 միլիոն դոլար), Ջենիֆեր Լոպեսը (39,5 միլիոն դոլար), Բրիթնի Սփիրսը (30,5 միլիոն դոլար), Շանայա Թվեյնը (27,5 միլիոն դոլար) և Սելին Դիոնը (27 միլիոն դոլար)։ Այս մասին փոխանցում է ТАСС–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը