Լրահոս

03.11.2016 13:12


Երևանյան բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Երևանյան բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 08.54-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Տարոնցի փողոցի նրբանցքի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի մահճակալին հայտնաբերել 1963 թ. ծնված Ա. Բ.-ի դին:

Այս խորագրի վերջին նյութերը