Լրահոս

03.11.2016 13:45


Կ. Կարապետյան. «Գիշերային ակումբներում պետք է տարիքային սահմանափակում մտցնել»

Կ. Կարապետյան. «Գիշերային ակումբներում պետք է տարիքային սահմանափակում մտցնել»

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը, դիմելով սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին, նշել է, որ հասարակությունից ստանում են արձագանքներ 18 տարին չլրացած անձանց ծխախոտ և ալկոհոլային խմիչքներ վաճառելու կապակցությամբ.

–Պետք է տույժեր սահմանել 18 տարին չլրացած անձանց ծխախոտ ու ալկոհոլ վաճառողների նկատմամբ: Հանձնարարում եմ ՏԻՄ-երին պատշաճ վերահսկողություն սահմանել այդ երևույթի նկատմամբ, ուշադրություն դարձնել տարբեր սրճարաններին, ակումբներին և զվարճանքի այլ վայրերին։

Բացի այդ, Կարապետյանի խոսքով՝ սպորտի նախարարին հանձնարարվել է մասսայական առողջ ապրելակերպ քարոզել։

–Հլը չենք տեսել արդյունքները, սպասում ենք ձեզանից. սա կարևոր խնդիր է: Պետք է գիշերային ակումբներում, զվարճանքի կենտրոններում մտցնել տարիքային սահմանափակում,–հավելել է վարչապետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը