Լրահոս

03.11.2016 13:54


Դժվարանցանելի է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը

Դժվարանցանելի է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Տավուշի մարզի Բերդ - Ճամբարակ ճանապարհահատվածում նոյեմբերի 3-ին ամբողջ գիշեր բուք է եղել, ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել է դժվարանցանելի։

Բուքը դադարելուց անմիջապես հետո «Տավուշի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցները սկսել են ճանապարհի մաքրման և մշակման աշխատանքները։

Ճանապարհահատվածը լիարժեք երթևեկելի դարձնելու նպատակով այս պահին կատարվում են նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը