Լրահոս

03.11.2016 15:49


Ձյան արգելափակումից դուրս է բերվել 687 մեքենա

Ձյան արգելափակումից դուրս է բերվել 687 մեքենա

2016թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին ՀՀ տարածքում գրանցված ձյան և մերկասառույցի հետևանքով ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում արձանագրվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 26 դեպք:

Դրա հետևանքով մարզային հրշեջ-փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել տարբեր նշանակության 687 միավոր տրանսպորտային միջոց, որոնցում գտնվել է 1721 քաղաքացի: Դեպքերի գերակշիռ մասը գրանցվել է ՀՀ Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերում: Արձագանքման աշխատանքներում ներգրավվել է 159 հրշեջ-փրկարար:

Այս խորագրի վերջին նյութերը