Աշխարհ

03.11.2016 16:10


ՌԴ ՊՆ. «ԱՄՆ–ը ռմբակոծում է Մոսուլի բնակելի թաղամասերը»

ՌԴ ՊՆ. «ԱՄՆ–ը ռմբակոծում է Մոսուլի բնակելի թաղամասերը»

ՌԴ ԶՈՒ ԳՇ Գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ–լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը հայտարարել է, որ ԱՄՆ–ը ռմբակոծում է իրաքյան Մոսուլի բնակելի թաղամասերը։ Այս մասին հայտնում է «Интерфакс»–ը։

ՌԴ ՊՆ տվյալներով՝ բազմաթիվ ավիահարվածների հետևանքով տուժել են բնակելի տները, մզկիթն ու դպրոցը։

Գեներալը ցույց է տվել տիեզերական լուսանկարները, որոնցում Մոսուլից 14 կմ հեռավորության վրա գտնվող Թելլ–Քայֆ բնակավայրում երևում են ԱՄՆ ՌՕՈՒ–ի ինքնաթիռների հրթիռա–ռմբային գնդակոծումների հետևանքները։

Ռուդսկոյը ցույց է տվել՝ ինչպես են հարվածների ալիքից տուժել դպրոցն ու բնակելի տները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը