Աշխարհ

03.11.2016 16:35


Պոլսո հայոց պատրիարքի պաշտոնին 4 թեկնածու է հավակնում (լուսանկարներ)

Պոլսո հայոց պատրիարքի պաշտոնին 4 թեկնածու է հավակնում (լուսանկարներ)

Պոլսո հայոց պատրիարքի պաշտոնին 4 թեկնածու է հավակնում: Այս մասին տեղեկանում ենք պատրիարքարանի պաշտոնական կայքից։

Նրանք են Պոլսո հայոց պատրիարքի ներկայիս փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը, Գերմանիայի հայ համայնքի հոգևոր առաջնորդ, արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանը և Գուգարքի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Սեպուհ Չուլջյանը:


Պատրիարքի ընտրություններին մասնակցելու համար պարտադիր պայման է Թուրքիայում ծնված լինելը:

Հիշեցնենք՝ Պոլսի հայոց պատրիարքարանի հոգևոր խորհուրդը, ելնելով եկեղեցական ավանդույթներից բխող դրույթներից, որոշում է կայացրել պաշտոնաթող անել պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանին, որը 200–ից ի վեր անբուժելի հիվանդության պատճառով գտնվում է հիվանդանոցում:

Իսկ պատրիարքությունը ներկայումս ղեկավարում է պատրիարքական փոխանորդ ընտրված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Արամ Աթեշյան

Սահակ Մաշալյան

Գարեգին Բեկչյան

Սեպուհ Չուլջյան

Այս խորագրի վերջին նյութերը