Լրահոս

03.11.2016 17:16


Սյունիքի մարզի Վաղատուր գյուղում հաուբից է հայտնաբերվել

Սյունիքի մարզի Վաղատուր գյուղում հաուբից է հայտնաբերվել

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 11.07-ին, ԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Վաղատուր գյուղում` պանրի գործարանի մոտակայքում, արկ է հայտնաբերվել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հայտնաբերվել է հաուբից (1 հատ, երկարությունը` 66սմ, իսկ տրամագիծը` 15սմ ):

Փրկարարները N զորամասի առաջին բանակային կորպուսի ինժեներական ծառայության ծառայակիցների հետ համատեղ իրականացրել են պայթեցման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը