Լրահոս

03.11.2016 17:20


ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներին

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները նոյեմբերի 2-ին այցելել են Արցախի Հանրապետությունում ազատազրկված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանն ասել է, որ այցելության ընթացքում ընտանեկան բնույթի տեղեկություններ են փոխանակվել։

«Այցելությունը կայացել է ԿԽՄԿ ստանդարտ ընթացակարգերի շրջանակներում։ ԿԽՄԿ-ն ազատազրկվածներին այցելում է, որ նրանց ազատազրկման պայմանների և նրանց հետ վերաբերմունքի դիտարկում անցկացնի և կապ ապահովի բանտարկյալների և նրանց հարազատների միջև»,- նշել է Էթերի Մուսայելյանը։

Մանրամասները՝ «Արցախպրես»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը