Լրահոս

04.11.2016 21:26


Անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է 12 պատահար

Անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է 12 պատահար

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 3-ից 4-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 10-ը:
Բացահայտվել է գողության` 8, խարդախության՝ 6, յուրացման կամ վատնման՝ 3, դրամանենգության՝ 2, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և ապօրինի ծառահատման 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը