Լրահոս

05.11.2016 08:41


Հրդեհ է բռնկվել Սուրենավան գյուղում

Հրդեհ է բռնկվել Սուրենավան գյուղում

Նոյեմբերի 5-ին, ժամը 03.35-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Սուրենավան գյուղի Աբովյան փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աբովյան փողոցի տներից մեկի բակում` անասնագոմի տանիքում, այրվում է պահեստավորված անասնակեր (350 հակ) և անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը` մոտ 30 քմ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.33-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Այս խորագրի վերջին նյութերը