Լրահոս

05.11.2016 10:39


«Reno»–ն հայտնվել է ջրանցքի մեջ

«Reno»–ն հայտնվել է ջրանցքի մեջ

Նոյեմբերի 5-ին, ժամը 08.33-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Reno» մակնիշի 25 ՕՕ 820 պետհամարանիշով (վարորդ՝ 1963 թ. ծնված Մ. Գ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել ջրանցքի մեջ:

Փրկարարներն ավտոկռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից:

Այս խորագրի վերջին նյութերը