Աշխարհ

05.11.2016 18:57


Երկգլխանի հորթուկ–մուտանտի համար «Facebook»–ում անգամ օգտահաշիվ են բացել (տեսանյութ)

Երկգլխանի հորթուկ–մուտանտի համար «Facebook»–ում անգամ օգտահաշիվ են բացել (տեսանյութ)

Ամերիկյան Կենտուկի նահանգի Մակկաբինով ֆերմայում ապրում է երկգլխանի հորթուկ–մուտանտ՝ Լաքի մականունով, ինչը թարգմանաբար նշանակում է «հաջողակ»։ Սկզբում ֆերմայի սեփականատերերը ցնցված էին երկգլխանի կենդանուց, սակայն մի որոշ ժամանակ անց Լաքին դարձել է նրանց սիրելին։ Նրա համար «Facebook»–ում անգամ օգտահաշիվ են բացել։ Այս մասին փոխանցում է «360 Подмосковье»–ն։

Ֆերմերների խոսքով՝ հորթուկը դժվարանում էր պահել հավասարակշռությունը, երբ ավելի փոքրիկ էր։ Սակայն այժմ իրավիճակը փոխվել է, և Լաքին կարող է արածել մյուս կովերի հետ։

«Նա մեր մեծ երեխան է. զբոսնում է մեր շուրջը և կառչում ինձ։ Ես նրան շոյում եմ և զրուցում հետը»,–պատմել է կենդանու տիրուհին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը