Աշխարհ

05.11.2016 18:15


Օդաչուն, որը կանխել է 2 օդանավի բախումը, 450 հազ դոլար է ստացել (տեսանյութ)

Օդաչուն, որը կանխել է 2 օդանավի բախումը, 450 հազ դոլար է ստացել (տեսանյութ)

Չինաստանում պարգևատրել են «China Eastern» ավիաընկերության օդաչուին։ Վերջինը 3 մլն յուան է ստացել (մոտ 450 հազ դոլար) թռիչքուղու վրա 2 ուղևորատար ինքնաթիռի բախումը կանխելու համար։ Այս մասին հայտնում է «Россия 24»–ը։

Դեպքը տեղի է ունեցել Շանհայում։ Օդանավերից մեկն արագություն է հավաքել թռիչքի համար, իսկ երկրորդը վայրէջք կատարելիս է եղել։ Օդաչուն հասցրել է թռչել, երբ բախմանը հաշված վայրկյաններ էին մնացել։ Կատարվածի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Նախնական տվյալներով՝ դեպքի պատճառն ավիակարգավարի սխալն է եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը