Աշխարհ

05.11.2016 19:50


ԱՄՆ–ում այլասերվածը 2 ամիս շղթայված է պահել մի կնոջ

ԱՄՆ–ում այլասերվածը 2 ամիս շղթայված է պահել մի կնոջ

ԱՄՆ–ում գտել են օգոստոսին կորած ամերիկուհուն։ Կինը փակված է եղել Հարավային Քարոլինայում գտնվող բեռնարկղում։ Պատանդին հայտնաբերել են ոստիկանները, որոնք գյուղական վայրերից մեկն էին խուզարկում։

Ոստիկանները բարձր թխկթխկոց են լսել երկաթե արկղի միջից, որը կողպված է եղել։

Երբ նրանք բացել են դուռը, տեսել են շան նման վզից կապված կնոջ։ 30-ամյա Քալա Բրաունը, որն անշարժ գույքի գործակալ է եղել, պատմել է, որ կոնտեյներում է եղել 2 ամիս։ Բացի այդ, նա հայտնել է, որ այդ տարածքում 4 հոգու մարմին է թաղված։ Այժմ ոստիկանությունը հատուկ տեխնիկայով հետազոտում է տարածքը։

Ամերիկյան ԶԼՄ–ի փոխանցմամբ՝ աղջկան առևանգողն արդեն ձերբակալվել է։ Չարագործին նաև տուժածի նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ են կասկածում։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը