Աշխարհ

09.11.2016 10:15


Ջոն Մաքքեյնը 6–րդ անգամ վերընտրվել է ԱՄՆ սենատոր

Ջոն Մաքքեյնը 6–րդ անգամ վերընտրվել է ԱՄՆ սենատոր

Ըստ ընտրությունների արդյունքների՝ Ջոն Մաքքեյնը վերընտրվել է Արիզոնա նահանգի սենատոր։ Տվյալները հրապարակված են «NBC News» հեռուստաալիքի կայքում։

60% ձայների հաշվարկից հետո Մաքքեյնը առաջ է անցել Դեմոկրատական կուսակցությունից իր հակառակորդ Էն Կիրպատրիկից ձայների 11%–ով. հանրապետականն ունի ձայների 53%–ը, դեմոկրատականը՝ 42%–ը։

«The Hill»ը նշում է, որ Մաքքեյնն արդեն 6–րդ անգամ է վերընտրվում ԱՄՆ–ի Սենատում։ Այդկերպ նա ունի ԱՄՆ–ի պատմության մեջ ամենաերկար գործող սենատորը դառնալու բոլոր հնարավորությունները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը