Լրահոս

23.12.2009 19:04


Կարինե Դանիելյան. «Ցանկալի կլիներ, որ խորհրդարանը չվավերացներ այդ արձանագրությունները»

Կարինե Դանիելյան. «Ցանկալի կլիներ, որ խորհրդարանը չվավերացներ այդ արձանագրությունները»

Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը «7օր»-ի թղթակցի հետ զրույցում դժվարացել է պատասխանել հարցին, թե իր կանխատեսմամբ ղարաբաղյան հակամարտության հարցում շրջանակային համաձայնագիր ե՞րբ կստորագրվի։

-Դա այնքան բանից է կախված, որ դժվարանում եմ կանխատեսել,-ասել է Կ. Դանիելյանը։

Հիշեցնենք, որ Կարինե Դանիելյանը Հանրային խորհրդի այն անդամներից էր, ով բացասական կարծիք էր հայտնել հայ-թուրքական գործընթացների վերաբերյալ։

-Արդեն ասել եմ, որ այդտեղ շատ-շատ ռիսկեր եմ տեսնում։ Կարծում եմ, որ այս ընթացքում թուրքական կողմն ապացուցեց դա։ Որքան տեսնում եմ, մեր իշխանություններն էլ սկսել են ավելի զգուշավոր մոտենալ այդ հարցին։

Կարինե Դանիելյանն ասել է, թե իր համար ցանկալի կլիներ, որ խորհրդարանը չվավերացներ այդ արձանագրությունները։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը