Քաղաքական

09.11.2016 15:25


ՀՀ–ն ու ՌԴ–ն ծրագրում են միացյալ զորախումբ ստեղծել

ՀՀ–ն ու ՌԴ–ն ծրագրում են միացյալ զորախումբ ստեղծել

Հայաստանն ու Ռուսաստանը ծրագրում են Կովկասում միացյալ զորախումբ ստեղծել: Այս մասին հայտնում են «Novostnik.ru-ն ու «Interfax-АВН»-ը։

Իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում հրապարակված համապատասխան փաստաթղթում ասվում է, որ միացյալ զինված խմբավորման կառավարման համար ստեղծվում է միացյալ հրամանատարություն, որի հրամանատարը նշանակվում և ազատվում է պաշտոնից ՀՀ ԶՈւ գերագույն հրամանատարի կողմից` ՌԴ ԶՈւ գերագույն հրամանատարի համաձայնությամբ: Խաղաղ ժամանակ հրամանատարը ենթարկվում է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին: Ագրեսիայի անմիջական վտանգի կամ պատերազմի ժամանակ, կախված իրավիճակից, ռուսական բանակի Հարավային ռազմական շրջանի հրամանատարին կամ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին՝ երկու երկրների զինված ուժերի գերագույն հրամանատարների որոշմամբ:

Միացյալ խմբավորման մասին կանոնակարգում նշվում է նաև ՀՀ և ՌԴ ցամաքային սահմանի պաշտպանության մասին, այդ թվում՝ ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության ուժերի ու միջոցների հետ համատեղ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը