Աշխարհ

10.11.2016 11:20


էրդողանը զանգահարել է Թրամփին

էրդողանը զանգահարել է Թրամփին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Դոնալդ Թրամփին և շնորհավորել ԱՄՆ 45–րդ նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է «Anadolu»–ն։

Թուրք առաջնորդը հույս է հայտնել, որ Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում Թրամփը հաջող գործունեություն կծավալի։ Էրդողանն ընդգծել է՝ Թուրքիան և ԱՄՆ–ը դաշնակիցներ են, որոնց հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, շահերի ընդհանրության և միացյալ արժեքների վրա։

Նշվում է, որ հեռախոսազրույցն ընթացել է ջերմ մթնոլորտում։ Էրդողանն ու Թրամփը շոշափել են նաև ահաբեկչության դեմ պայքարի թեման, տարածաշրջանային և միջազգային այլ հարցեր։

Ավելի վաղ էլ Էրդողանը հայտարարել էր, որ Թրամփի ընտրվելով ԱՄՆ–ում նոր փուլ է սկսվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը