Աշխարհ

10.11.2016 11:25


Վնուկովո միջազգային օդանավակայանը փակ է ձյան պատճառով

Վնուկովո միջազգային օդանավակայանը փակ է ձյան պատճառով

Մոտավորապես 10 ժամ Մոսկվայի Վնուկովո միջազգային օդանավակայանը փակ է եղել ձնակույտերի պատճառով։ Այս մասին հայտնում է «life.ru»–ն։ Նշվում է, որ թռիչքուղին ձյունով էր պատվել, և որոշում է կայացվել դադարեցնել օդանավակայանի աշխատանքները թռիչքուղին մաքրելու ընթացքում:

Ինքնաթիռները, որոնք պետք է անհապաղ օդ բարձրանային, դեռևս գտնվում են սպասման ռեժիմում։

Ավելի վաղ մեկ օդանավ, որը պետք է վայրէջք կատարեր Վնուկովո օդանավակայանում, ուղարկել են Դոմոդեդովո։

Պարբերականը նշում է, որ Դոմոդեդովոյում ևս նույն վիճակն է. եղանակային վատ պայմանների հետևանքով թռիչքուղին պատված է ձյունով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը