Լրահոս

02.11.2010 12:54


Հրանտ Բագրատյան. «2011թ. բյուջեն կատարյալ ֆիասկո է»

Հրանտ Բագրատյան. «2011թ. բյուջեն կատարյալ ֆիասկո է»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը խոսելով 2011թ. բյուջեի մասին՝ ասել է, թե այն, որ իշխանությունները 2011թ. բյուջեն անվանում են սոցիալական, պարզապես հեքիաթ է։

-Եկեք թվերով նայենք։ 2008թ. բյուջեն եղել է 746 մլրդ դրամ, 2009թ.՝ 960 մլրդ դրամ, 2010թ. ընդունել են 770 մլրդ դրամի բյուջե, 2011թ. էլ՝ 850 մլրդ է։ Տոկոսային հարաբերակցությամբ՝ 2011թ. բյուջեն 2008թ. բյուջեից ավելի է 13%-ով, բայց սա խաբկանք է։ 2008թ. ինֆլյացիան եղել է 9%, 2009թ.՝ 3,4%, 2010թ. այս պահի դրությամբ՝ 7,9%, (ես դեռ 9,1% թիվը չեմ ասում՝ չնայած կարող եմ ասել), իսկ 2011թ. ինֆլյացիան կազմում է 4+/-1%։ Գումարային ինֆլյացիան կազմում է 26%, այսինքն ստացվում է, որ 13%-ով  բյուջեն է ավելացել, իսկ 26%-ով՝ գները։ Այսինքն՝ 2011թ. բյուջեն 2008թ. բյուջեից 13%-ով պակաս է։ Եթե ես մի բան սխալ եմ ասում, թող վարչապետը նստի ու ասի՝ այս մարդը սխալ է ասում, ու ես ներողություն կխնդրեմ։ Սերժ Սարգասյանի կառավարման տարիներին այս մարդը բյուջեն պակասեցրել է 13%-ով,-ասել է նա։

Ըստ Հրանտ Բագրատյանի՝ բարոյական չէ այսքան բանն իմանալով՝ 2011թ. բյուջեին «սոցիալական» բնութագրումը տալ։

-Հո գյուղից չենք, որ մեզ խաբեն, վերջին հաշվով։ 2011թ. բյուջեն կատարյալ ֆիասկո է,-ասել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը