Աշխարհ

11.11.2016 09:52


Թրամփն ու Օբաման ընդհանուր լեզու են գտել (տեսանյութ)

Թրամփն ու Օբաման ընդհանուր լեզու են գտել (տեսանյութ)

Սպիտակ տանը տեղի է ունեցել ԱՄՆ 2 նախագահի՝ գործողի և ընտրվածի, հանդիպումը։ Բարաք Օբաման ընդունել է ընտրություններին հաղթանակ տարած Դոնալդ Թրամփին։ Եվ ինչպես նրանք հայտնել են լրագրողներին՝ քննարկել են խնդիրների լայն շրջանակ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Թրամփը նշել է, որ շոշափվել են նաև բարդ հարցեր։ Օբաման հավելել է, որ ներկայումս նրանց երկուսի համար էլ կարևոր է միավորել ուժերը, և Թրամփը կարող է հույսը դնել գործող նախագահի փորձի վրա։ Զրույցը Օբաման գնահատել է գերազանց՝ հայտնում է «Россия 1»–ը։

Թրամփը ասել է լրագրողներին, որ հանդիպումը պետք է տևեր ընդամենը 10 րոպե՝ զուտ ծանոթանալու համար, սակայն այն ձգվել է մինչև կես ժամ։ Նա նաև հավելել է, որ անհամբերությամբ սպասում է Օբամայի հետ նոր հանդիպումներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը