Աշխարհ

12.11.2016 11:30


«Facebook»–ը սխալմամբ «հուղարկավորել է» իր հիմնադրին (տեսանյութ)

«Facebook»–ը սխալմամբ «հուղարկավորել է» իր հիմնադրին (տեսանյութ)

Աշխարհի խոշորագույն սոցիալական կայքերից մեկը՝ «Facebook»–ը, սխալմամբ հայտնել է իր հարյուրավոր օգտատերերի մահվան մասին՝ նրանց էջերում տեղադրելով համապատասխան բովանդակությամբ ուղերձներ։ Մահվան մասին լուրը հայտնվել է նաև սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի անձնական էջում։

«Гизмодо» պարբերականի տվյալներով՝ կարճ ժամանակահատվածում սոցիալական ցանցի որոշ օգտատերերի անձնական էջերում տեղադրվել են հաղորդագրություններ, որոնք հայտնվում են միայն այն բանից հետո, երբ «Facebook»–ին հայտնի է դառնում օգտահաշվի սեփականատիրոջ մահվան մասին լուրը։

Պատահածի կապակցությամբ «Facebook»–ի ներկայացուցիչներն արդեն ներողություն են խնդրել:

«Դա եղել է սարսափելի սխալ, որը մենք շտկել ենք»,–ТАСС–ը մեջբերում է սոցիալական ցանցի տարածած հաղորդագրությունը։ Օգտատերերի կոնկրետ թիվը, որին վերաբերել է այս խնդիրը, «Facebook»–ի ներկայացուցիչները չեն նշում, սակայն ԶԼՄ–ի տվյալներով՝ խոսքը կարող է հարյուրավոր մարդկանց մասին լինել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը