Աշխարհ

12.11.2016 16:42


«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի շարունակությունում անկեղծ տեսարանների թիվն ավելանալու է (տեսանյութ)

«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի շարունակությունում անկեղծ տեսարանների թիվն ավելանալու է (տեսանյութ)

Նախօրեին հայտնի է դարձել, որ «50 երանգով ավելի մուգ» ֆիլմը՝ «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի շարունակությունը, ստացել է «R» տարիքային սահմանափակումը (մինչ 17 տարեկան անձանց կինոթատրոն են թողնում միայն ծնողների ուղեկցությամբ)։ Ֆիլմի հեղինակները որոշել են չկրճատել անկեղծ տեսարանների քանակը. ընդհակառակը՝ ավելացրել են։ Համաձայն Ամերիկյան կինոասոցիացիայի դատավճռի՝ այդ անկեղծ ֆիլմի շարունակությունում առկա են բազմաթիվ էրոտիկ տեսարաններ, ամբողջությամբ մերկացած մարդիկ, ֆիլմում հնչում է նաև սեռական բնույթի բառապաշար: Այս մասին հայտնում է «filmpro.ru»–ն։

Ֆիլմում գլխավոր հերոսներին կրկին մարմնավորում են դերասաններ Ջեյմի Դորնանը և Դակոտա Ջոնսոնը։

Վերջինս «Time» պարբերականի հետ հարցազրույցում խոստովանել է, որ անկեղծ տեսարաններում նկարահանումները մինչ այժմ էլ իրեն դժվարությամբ են հաջողվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը