Քաղաքական

14.11.2016 15:22


Վիգեն Սարգսյանը չգիտի՞, թե ովքեր են բանակի հաշվին հարստացել (տեսանյութ)

Վիգեն Սարգսյանը չգիտի՞, թե ովքեր են բանակի հաշվին հարստացել (տեսանյութ)

Ինչպես հայտնել էինք, ԱԺ այսօրվա քառօրյայում քննարկվում է ««ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ մինչև հիմա փոխհատուցումը կատարվում էր պետական բյուջի միջոցներով, իսկ այժմ կարվի նաև հասարակությունից նվիրաբերվող գումարների հաշվին: Այդ համակարգը կգործի 2017թ. հունվարի 28-ից։

Իսկ թե ինչու է նախագիծն այսքան հապճեպ բերվել խորհրդարան և անհետաձգելի համարվել, Վ.Սարգսյանը պարզաբանել է.

–Եթե ԱԺ այս նստաշրջանին չընդունեինք այս նախագիծը, ապա առաջիկայում ընտրություններ են, ու այս հարցի քննարկումը կլիներ հաջորդ աշնանը: Սա նշանակո՞ւմ է, որ մենք բավարարված ենք հասարակական քննարկման որակից. միանշանակ, ո՛չ: Ինձ համար տրամաբանական են այն կարծիքները, որ եթե ընտանիքը զինծառայող ունի սահմանին, նա չվճարի: Ես հետամուտ եմ լինելու, որ նրանք չվճարեն: Զոհված կամ հաշմանդամ զինծառայող ունեցող ընտանիքները ևս պետք է ազատվեն ամսական հազար դրամ վճարելուց: Հարց է հնչում՝ արդյոք մենք կարողանալո՞ւ ենք մեր բյուջեով վճարել այդ գումարները, թե՞ պետք էր նոր մոտեցումներ գտնել: Եթե բյուջեի հաշվին անեինք, դա պոպուլիստական քայլ կլիներ մեր կողմից առաջիկա ընտրություններին ընդառաջ, քանի որ բյուջեն չունի նման հնարավորություններ: Ուզում եմ ազնիվ ու շատ բաց ասել, որ ուրախ ու կողմ կլինեմ, որ պատգամավորները հետամուտ լինեն ու անուն-անուն թվարկեն պաշտպանական բյուջեի հաշվին իրենց ու իրենց ընտանիքիների երջանկությունը կազմողներին: Եթե այդպիսիք կան, ապա այդ գումարները պետք է վերադարձվեն պետական բյուջե ու պատասխանատվություն կրեն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը