Աշխարհ

15.11.2016 10:30


Թրամփի կինը պատրաստվում է պայքարել համացանցում տեղ գտած վիրավորանքների դեմ (տեսանյութ)

Թրամփի կինը պատրաստվում է պայքարել համացանցում տեղ գտած վիրավորանքների դեմ (տեսանյութ)

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը վերջին օրերին հասցրել է առանցքային նշանակումներ կատարել, հաշտեցնել հանրապետական վերնախավին և շարքային ընտրողներին, ինչպես նաև տալ իր առաջին մեծ հեռուստահարցազրույցը։ Ագրեսիվ նախընտրական ճարտասանությունն աստիճանաբար մեղմանում է, սակայն կարևոր ուղին դեռևս մնում է անփոփոխ։ Այս մասին հայտնում է «vesti.ru»–ն։

Երկար տարիների ընթացքում սա ամենաանսովոր հարցազրույցն է եղել ԱՄՆ ընտրված նախագահի հետ։ Իր առանձնատան՝ Բարոկկո ոճով ձևավորված ինտերիերում Դոնալդ Թրամը բավականին լուրջ և կենտրոնացած տեսք է ունեցել։

Հարցազրույցի ընթացքում Թրամփն անդրադարձել է տարբեր թեմաների՝ ընդգծելով, որ ոչ ոքի չի ցանկանում որևէ բան ասել և պատրաստվում է իր աշխատանքը կատարել։

Իրավիճակը մեղմել է Թրամփի կինը՝ Մելանյան, ով պատմել է Միշել Օբամայի հետ տեղի ունեցած իրենց հանդիպման մասին, որի ընթացքում նրանք քննարկել են, թե ինչպես մեծացնեն երեխաներին Սպիտակ տանը։ Ապագա առաջին տիկինը նաև հայտարարել է, որ պայքարելու է համացանցում տեղ գտած վիրավորանքների դեմ։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը