Աշխարհ

15.11.2016 18:31


Այծն ու շունը՝ հավետ ընկերներ. Լոս Անջելեսի փողոցներով անսովոր զույգ է շրջում

Այծն ու շունը՝ հավետ ընկերներ. Լոս Անջելեսի փողոցներով անսովոր զույգ է շրջում

Ամերիկյան Լոս Անջելես քաղաքի բնակիչները նկատել են, որ քաղաքի փողոցներով զբոսնում են այծն ու շունը։ Ինչպես ավելի ուշ պարզվել է, նրանք փախել են Վիկտորվիլ քաղաքում գտնվող ագարակից, որտեղ մանկուց մեծացել են։ Ապոլո և Թզուկ մականուններով զույգը հետաքրքրել է կենդանիների պաշտպաններին։ Սկզբում նրանք չեն իմացել, թե ինչ անել ընկերներների հետ, քանի որ ոչ ոք չէր ցանկանում նրանց միասին «որդեգրել»։ Այծ պահելու համար հատուկ թույլտվություն և պայմաններ են հարկավոր։

Ավելի ուշ կենդանիների պաշտպան Թարա Գամիլթոնը կենդանիներին օգնություն տրամադրելու հատուկ կայքում տեղադրել է 2 ընկերների մասին հայտարարությունը, որի շնորհիվ կենդանիներն արագորեն նոր տուն են գտել։ Նոր սեփականատերը պնդում է, որ այծն իրեն շուն է համարում և փորձում է խաղացնել պոչը։ Այս մասին հայտնում է «360 Подмосковье»–ն՝ «The Dodo»–ին հղումով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը