Աշխարհ

15.11.2016 12:37


ՌԴ ԶՈւ ՄիԳ-29 կործանիչը վթարվել է

ՌԴ ԶՈւ ՄիԳ-29 կործանիչը վթարվել է

Նոյեմբերի 14-ին ՌԴ ռազմածովային ուժերի «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի վրա վայրէջք կատարելիս վթարի է ենթարկվել ՌԴ ՌԾՈւ ՄիԳ-29Կ կործանիչը: Ինքնաթիռի օդաչուն կատապուլտի միջոցով փրկվել է: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

ՌԴ ՊՆ–ից հայտնում են, որ ինքնաթիռը կործանվել է մարզումային թռիչքի ընթացքում՝ տեխնիկական անսարքության պատճառով:

Կործանիչը 2016թ. աշնանն էր համալրել ՌԴ ռազմածովային ուժերի հյուսիսային նավատորմի հարվածային խումբը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը